Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) ներկայացուցչությունը Հայաստանում և Հայաստանում ֆրանսիական համալսարանը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի (Alliance Française d’Arménie) և Հայաստանում ֆրանկոֆոն մեդիայի աջակցությամբ (Le média francophone de l'Arménie), կազմակերպում են «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» հանրահայտ միջազգային մրցույթի ազգային փուլը։

Մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տալիս 180 վայրկյանում հանդիսատեսին պարզ և հանրամատչելի ներկայացնելու իրենց հետազոտության թեման ֆրանսերենով (ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր չէ):

Մրցույթին կարող են մասնակցել 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև այն անձինք, որոնք պաշտպանել են իրենց թեկնածուական ատենախոսությունը մրցույթի եզրափակիչ փուլին նախորդող 12 ամիսների ընթացքում։

Մրցույթին մասնակցելու համար թեկնածուները կարող են իրենց հայտերն ուղարկել մինչև 2023 թվականի մայիսի 25-ը mt180-armenie@auf.org էլ. հասցեին:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/41WQ6TF

Հարցերի դեպքում կարելի է գրել mt180-armenie@auf.org էլ. հասցեին կամ զանգահարել +374 93 38 33 36 հեռախոսահամարով։