Միջազգային ծրագրեր
Մարի Կյուրիի անվան կրթաթոշակների մրցույթ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթի մեկնարկը։ Կրթաթոշակային ծրագրի նպատակն է երիտասարդ կանանց խրախուսել մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում: Ծրագրի շրջանակում տարեկան 100 ընտրված կին դիմորդի կտրամադրվի

Որակավորման բարձրացման և առաջնային ծրագրեր՝ Վիետնամի Արտաքին առևտրի համալսարանից

Վիետնամի Արտաքին առևտրի համալսարանը (Foreign Trade University (FTU)) օտարերկրյա ուսանողների համար առաջարկում է որակավորման բարձրացման և առաջնային ծրագրեր անգլերենով։ Համալսարանի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.english.ftu.edu.vn կայքից, իսկ դիմելու ժամկետների և

Ուսման հնարավորություն՝ Վալլադոլիդի համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում ուսումը 5 ամսով շարունակելու համար: Մրցույթը նախատեսված է 2021-22 ուստարվա գարնանային (բակալավրիատի ուսանողներ և ասպիրանտներ/հայցորդներ) կիսամյակի համար և իրականացվում է Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային

Վ. Գ. Կոստոմարովի անվան մարդասիրական հետազոտությունների և երիտասարդական նախաձեռնությունների դրամաշնորհային մրցույթ

Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտը ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության աջակցությամբ հայտարարում է Վ. Գ. Կոստոմարովի անվան մարդասիրական հետազոտությունների և երիտասարդական նախագծային նախաձեռնությունների դրամաշնորհային աջակցության մրցույթ: Մրցույթին կարող

«Պիսեննիյ սպաս» երիտասարդական փառատոնի հրավեր

Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում 2021 թ. սեպտեմբերի 17-19-ը կկայանա «Պիսեննիյ սպաս» («Пісенний Спас») արվեստների VII միջազգային երիտասարդական փառատոնը, որի շրջանակում անցկացվելու է երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ հետևյալ անվանակարգերում. «Էստրադային երգի կատարող»` 14-ից 35 տարեկանների համար, «Հեղինակային երգի

Մրցույթի հրավեր՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարում է հայտերի մրցույթ՝ «Ստեղծարար արդյունաբերության կատալիզացումը Հայաստանում» թեմայով: Մրցույթի միջոցով փնտրվում է փորձառու մասնագետների հայկական միավորում՝ ստեղծարար արդյունաբերության ոլորտում սոցիալ-տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և զարգացմանն ուղղված «ստեղծարար արդյունաբերության» կայուն հարթակ ստեղծելու նպատակով: Մրցույթի նպատակն

Երկրագիտության բնագավառում նոր նախագծերի մրցույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկրագիտության միջազգային ծրագիրը հայտարարում է երկրագիտության բնագավառում նոր նախագծերի ընդունման մրցույթ: Նախագծերը պետք է լինեն բազմամասնագիտական և ներառեն ներքոնշյալ գիտական տիրույթներից առնվազն մեկը՝ 1. աշխարհագրական վտանգներ, 2. բնական ռեսուրսներ

Ուսման հրավեր՝ Իտալիայի բուհերում սովորելու նպատակով

Իտալիայի Հանրապետության կառավարությունն Իտալիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթական ծրագրերով սովորելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է 45-ամսյա կրթաթոշակ: Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 13-ը: Կրթաթոշակների տրամադրման պայմանների, ժամկետների, ինչպես նաև տարիքային սահմանափակումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է

Ուսման հրավեր՝ Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանից

Վիետնամի Թայ Նգույեն տեխնոլոգիաների համալսարանը (Thai Nguyen University of Technology (TNUT)) ՀՀ ուսանողներին տրամադրում է 10 կրթաթոշակ բակալավրիատի, 5` մագիստրատուրայի և 2` ասպիրանտուրայի համար։ Տրամադրվող կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և դիմում-հայտի ձևը կցվում են: Կրթաթոշակային ծրագրի