Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ/МГИМО) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2023-2024 թթ. ուստարվա ընդունելություն:

2023-2024 թթ. ուսումնական տարվա համար ՄՄՀՊԻ-ի կողմից ՀՀ-ին հատկացված քվոտաների ընդհանուր քանակը 9-ն է՝ 5 բակալավրիատի, 3 մագիստրոսական և 1 ասպիրանտուրայի ծրագրերի դիմելու հնարավորությամբ:

ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի կողմից 2023-2024 ուստարվա ընդունելությունը նախատեսվում է միայն մագիստրագուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով: Դիվանագիտական ակադեմիան տրամադրում է սահմանափակ քանակությամբ տեղեր՝ կախված ընդունելության քննություններում դիմորդների արդյունքներից:

ՀՀ-ին հատկացված քվոտաներով նշված ԲՈԻՀ-ում ուսումն անվճար է, սակայն ուսումնառության ամբողջ ընթացքում կեցության հետ կապված ծախսերը, ինչպես նաև ճանապարհածախսը պետք է հոգան մասնակիցները: Հանրակացարաններում բնակությունը՝ տեղերի առկայության պարագայում, նույնպես վճարովի է:

Վերը նշված ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերին դիմելու համար ՀՀ ԱԳՆ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է 2023 թ. ապրիլի 27-ը: Անհրաժեշտ փաստաթղթերը պետք է փոխանցվեն secretariat@mfa.am էլ. հասցեին:

ՀՀ ԱԳՆ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ․

  • դիմում ՀՀ ԱԳ նախարարի անունով,
  • ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
  • ատեստատի պատճենը (բակալավրիատի դեպքում) /դիպլոմի պատճենը (մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում)՝ ներառյալ ներդիրները,
  • արական սեռի դիմորդների պարագայում՝ կցագրման վկայականի կամ զինվորական գրքույկի պատճենները,
  • ինքնակենսագրություն՝ շարադրված ազատ ոճով,
  • 2 գունավոր լուսանկար 3X4 չափսի:

ԱՌԴԻՐ 1

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն (ՄՄՀՊԻ /МГИМО/) առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝

  1. Միջազգային հարաբերություններ (բակալավրիատ/մագիստրատուրա)
  2. Տարածաշրջանագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա)
  3. Ժուռնալիստիկա (բակալավրիատ/մագիստրատուրա)
  4. Գովազդ և հանրային կապեր (բակալավրիատ/մագիստրատուրա)
  5. Ֆինանսներ և վարկ (մագիստրատուրա)
  6. Պետական և համայնքային կառավարում (մագիստրատուրա)
  7. Տնտեսագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա /ասպիրանտուրա)
  8. Իրավագիտություն (բակալավրիատ/մագիստրատուրա /ասպիրանտուրա)
  9. Քաղաքագիտություն և տարածաշրջանագիտություն (ասպիրանտուրա)
  10. Կրթություն և մանկավարժական գիտություններ (ասպիրանտուրա)
  11. Մշակութաբանություն (ասպիրանտուրա)

Ընդունելության քնությունների վերաբերյալ տեղեկատվությունը անմիջապես փոխանցվելու է դիմողների կողմից ներկայացված էլ. հասցեներին:

Կրթական ծրագրերին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ https://abiturient.mgimo.ru/foreigners հղմամբ:

ԱՌԴԻՐ 2

Դիվանագիտական ակադեմիան առաջարկում է կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝

Մագիստրատուրա /առկա եղանակով/

  1. Տնտեսագիտություն /«Միջազգային տնտեսագտություն և բիզնես» ծրագիր/ (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր և բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/)
  2. Իրավագիտություն /«Միջազգային հանրային իրավունք» և «Միջազգային տնտեսական իրավունք» ծրագրեր/ (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր և բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/)

Մագիստրատուրա /հեռակա եղանակով/

  1. Կառավարում /«Արտաքին քաղաքականության գործունեություն և ռիսկերի կառավարում» ծրագիր/ (քննական առարկաներ՝ ռուսերեն /գրավոր և բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /գրավոր/)

Ընդունելության քննությունները կանցկացվեն հեռավար ձևաչափով ս. թ. հուլիսի 21-ից օգոստոսի 6-ը և նոյեմբերի 16-ից 21-ը

Ուսման տևողությունը՝ 2 տարի՝ առկա եղանակով և 2.5 տարի՝ առկա և հեռակա համադրված եղանակով:

Ասպիրանտուրա

  1. Քաղաքագիտություն (քննական առարկաներ՝ փիլիսոփայություն /բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /բանավոր/),
  2. Տնտեսագիտություն (քննական առարկաներ՝ փիլիսոփայություն /բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /բանավոր/),
  3. Իրավագիտություն (քննական առարկաներ՝ փիլիսոփայություն /բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /բանավոր/),
  4. Պատմական գիտություններ (քննական առարկաներ՝ փիլիսոփայություն /բանավոր/, օտար լեզու /գրավոր և բանավոր/, մասնագիտական առարկա /բանավոր/)

Ընդունելության քննությունները կանցկացվեն հեռավար ձևաչափով ս. թ. սեպտեմբերի 6-ից 15-ը: Ուսման տևողությունը՝ 3 տարի: