Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակային ծրագիրն առաջարկում է կրթաթոշակներ և դրամաշնորհներ ուսանողների, ասպիրանտների, համալսարանի դասախոսների, հետազոտողների և արվեստագետների համար՝ 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակների և դրամաշնորհների տրամադրման պայմանները և պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.stipendia.sk և www.scholarships.sk կայքերում:

2023-2024թթ. ուսումնական տարում Սլովակիայի կրթական հաստատություններում սովորելու, դասավանդելու և մշակութային այցերի ֆինանսավորման հայտերի ընդունման վերջնաժամկետները ս.թ. ապրիլի 30-ն ու հոկտեմբերի 31-ն են՝ համապատասխանաբար 2023-2024թթ. ձմեռային և ամառային ուսումնական կիսամյակների համար:

2023 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին հասանելի կլինի դիմումի ընթացակարգի վերաբերյալ վեբինարը հետևյալ հասցեով՝ www.saia.sk/en/main/news/news/webinar-study-and-research-scholarships-to-slovakiawww.facebook.com/events/649168840550395.

Սլովակիայի կրթաթոշակների ազգային ծրագրի վերաբերող հարցերի դեպքում դիմորդները կարող են ուղիղ դիմել ծրագրի ադմինիստրատորներին՝ Սիլվիա Լիպովսկային (Silvia Lipovská, nsp-foreign2@saia.sk), որը պատասխանատու է ուսանողների և ասպիրանտների համար կամ Օնդրեյ Արադսկուն (Ondrej Aradský, nsp-foreign@saia.sk)՝ համալսարանի դասախոսական կազմի, հետազոտողների և/կամ արվեստի աշխատողների համար: