Միջազգային ծրագրեր
Սուլթան Ղաբուսի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է Շրջակա միջավայրի պահպանության Սուլթան Ղաբուսի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2021 թ. մրցանակ, որը կշնորհվի այն անձանց, խմբերին, հաստատություններին կամ կազմակերպություններին, որոնք բացառիկ ներդրում են ունեցել շրջակա միջավայրի կառավարման և/կամ պահպանման գործում՝ համահունչ այդ բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վարած քաղաքականությանը: Հայտերը

Մագիստրոսական ծրագիր՝ շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով

ՉԺՀ Տոնջիի Կայուն զարգացման շրջակա միջավայրի համալսարանն առաջարկում է մագիստրոսական ծրագիր շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով: Ծրագիրը ֆինանսավորում է ՉԺՀ առևտրի նախարարությունը: Ծրագիրն անգլերենով է, տևողությունը՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը. մեկ տարի

ԵԽ ծրագիր՝ բուհերի և ուսանողական ասոցիացիաների համար

Եվրոպայի խորհրդի կրթության դեպարտամենտն ընդունում է դիմումներ «Ակադեմիական ամբողջականության խթանման լավագույն գործնական ծրագրի» (Best Practice Programme in Promoting Academic Integrity) մասնակցության համար: Ծրագրին կարող են դիմել պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև ուսանողական ասոցիացիաները: Դիմելու վերջնաժամկետը 2021

«ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ, որը կշնորհվի տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական ու հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից առնվազն երեք տարի իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ՝ երիտասարդների համար

Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, քաղաքականությամբ հետաքրքրվող և բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին առաջարկում է միջազգային խորհրդարանական կրթաթոշակ՝ Բեռլինում: Ծրագրի տևողությունն է՝ 2022 թ. մարտի 1-ից հուլիսի 31-ը: Հայտերի

Ուսման հրավեր Ֆիրդուսու անվան համալսարանից

Իրանի Իսլամական Հանրապետության Մաշհադ քաղաքի Ֆիրդուսու անվան համալսարանը 2021-2022 ուսումնական տարվա համար բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսումնառելու նպատակով օտարերկրյա քաղաքացիներին տրամադրում է 12 կրթաթոշակային տեղ (ամբողջական և մասնակի): Կրթաթոշակները տրամադրվում են մեկ կրթական աստիճանի համար: Դիմելու վերջնաժամկետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մրցանակ է սահմանել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է գիտությամբ զբաղվող կանանց համար նախատեսված «Լորեալ - ՅՈՒՆԵՍԿՕ» միջազգային մրցանակ 2022 թվականի համար: Մրցանակը շնորհվում է այն կին գիտնականներին, ովքեր տարիներ շարունակ գնահատելի ներդրում են ունեցել ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ոլորտում: Մրցանակի

Ուսման հրավեր-ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա

ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄՄՀՊԻ (МГИМО) և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում են 2021/2022թթ. ուսումնական տարվա համար ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտային տեղերի շրջանակներում: 2021/2022թթ. ուսումնական տարվա համար Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ)

Օտարերկրացիների ընդունելություն Քուրդիստանի համալսարանում

Քուրդիստանի համալսարանը (Սանանդաջ, Իրանի Իսլամական Հանրապետություն) 2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն՝ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսումնառելու նպատակով: Համալսարանը տրամադրում է նաև ամբողջական կամ մասնակի կրթաթոշակներ: Համալսարանն օտարերկրյա ուսանողների