Միջազգային ծրագրեր
Մրցույթ՝ գիտնականների համար

Մեկնարկել է հիմնարար գիտությունների ոլորտում Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ըն­դունման 2022 թվականի շրջափուլը: Մրցանակը սահմանված է այն գիտնականների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ ունի հիմնարար գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ կենսաբանության զարգաց­ման համար: Ամենամյա այս

Մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (22 կրթաթոշակային տեղ` 11 բակալավրիատ, 8 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, 1 վերապատրաստում՝ 1 տարով):

«SDG Global Leader JFY 2022» կրթաթոշակային նոր ծրագիր JICA-ի կողմից

Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (JICA) հայտարարել է «SDG Global Leader JFY 2022» մագիստրոսական և թեկնածուական կրթաթոշակային ծրագրի մասին, որը ֆինանսավորում է JICA-ն: Ծրագրին դիմելու և առցանց գրանցման համար հարկավոր է մինչև 2021 թ. նոյեմբերի 1-ը դիմել Հայաստանում ՃՄՀԿ գրասենյակ

Կրթաթոշակային ծրագիր՝ JICA-ի ֆինանսավորմամբ

Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (JICA) ֆինանսավորում է «Agricultural Studies Network for Food Security (Agri-Net)» մագիստրոսական և թեկնածուական կրթաթոշակային ծրագիրը: Մագիստրոսական ծրագրի տևողությունը 2 տարի է, իսկ թեկնածուական ծրագրինը` 3 տարի: Ուսումնառությունն իրականացվելու է անգլերենով: Ծրագրի վերաբերյալ ավելի

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի միջոցառումների ծրագրի հայտերի ընդունում

Մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի 2023 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը: Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով. ընդհանուր-հումանիտար, մշակութային, կրթության և գիտության, ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացմանն ուղղված, տեղեկատվության,

Երիտասարդական միջազգային օլիմպիադա՝ 10-12-րդ դասարանների աշակերտների և քոլեջների ուսանողների համար

ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը 2021 թվականի հոկտեմբերի 20-30-ն իրականացնում է Երիտասարդական միջազգային օլիմպիադա: Օլիմպիադան ընդգրկում է տասնյոթ առարկայական ուղղություններ (ռուսերենով)՝ Կենսաբանություն, Արևելագիտություն, Դիզայն, Լրագրություն, Օտար լեզու, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Պատմություն, Մաթեմատիկա, Մեդիահաղորդակցություն, Միջազգային հարաբերություններ,

Սլովակիայի Ազգային կրթաթոշակային ծրագիր

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարում է Ազգային կրթաթոշակային ծրագիր՝ ուսանողների, հետազոտողների (PHD students), համալսարանների դասախոսների և արվեստագետների համար: Կրթական ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները: Ծրագրի վերաբերյալ առավել

Ուսման հրավեր՝ «Մետաքսի ճանապարհ» միջազգային համալսարանում սովորելու համար

«Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանը (ք․Սամարղանդ, Ուզբեկստան) հայտարարել է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրի համար հատկացված կրթական դրամաշնորհների մրցույթ։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է: Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև փաստաթղթերի ներկայացման համար անհրաժեշտ է դիմել «Մետաքսի

Ուսման հրավեր՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջում

Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր։ Այն առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն