
Էրազմուս + ՀԳ2 Կարողությունների զարգացում (609850-EPP-1-2019-1-AM-EPPKA2-CBHE-SP) Տևողությունը՝ 36 ամիս (2020-2023) ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։