ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է մրցույթ կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար:
Մրցույթին կարող են մասնակցել սոցիալական գիտությունների ոլորտում առնվազն մագիստրոսի կամ համարժեք գիտական աստիճան և կրթական ոլորտում 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող թեկնածուները, ովքեր տիրապետում են անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութից և պաշտոնական կայքէջից՝ http://www.iiep.unesco.org/en/director-iiep-unesco-13513
Թեկնածությունները պետք է ներկայացնել առցանց մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը: