ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը սկսել է 2022 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը:
Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով .

  • ընդհանուր-հումանիտար
  • մշակութային
  • կրթության և գիտության
  • ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացմանն ուղղված
  • տեղեկատվության, զանգվածային հաղորդակցության և գրահրատարակչության
  • սպորտի
  • զբոսաշրջության
  • ԱՊՀ անդամ երկրներում 2022 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ:

Ընդունվում են միայն այն նախագծերի հայտերը, որոնցում նախատեսված է ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն և հյուրընկալող կողմից համաֆինանսավորում, որոնց տարածքում իրականացվելու է ծրագիրը:

Հայտաձևը բեռնելու և դրա լրացման ուղեցույցին, մասնակցության պահանջներին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել http://www.mfgs-sng.org/activity/2841.html հասցեով: Միջոցառումների ծրագրի ձևավորման կանոնակարգը տեղադրված է` http://www.mfgs-sng.org/mfgs/smi/2446.html հասցեով:

Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021 թվականի հունվարի 20-ը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (հասցե` ՀՀ, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 6-րդ հարկ, հեռախոս` 010 599.648):