Նախադպրոցական կրթության հիմնական նպատակներն են.

ա) երեխայի ֆիզիկական, բարոյական և հոգեկան առողջության պահպանումը և ամրապնդումը,

բ) նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը,

գ) դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը:

Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է: Նախադպրոցական կրթությունն ամբողջական գործընթաց է, որն ուղղված է`

ա) նախադպրոցական տարիքի երեխայի բազմակողմանի զարգացման ապահովմանը` նրա հակումներին, ընդունակություններին, կարողություններին, անհատական, հոգեկան և ֆիզիկական առանձնահտկություններին համապատասխան.

բ) նախադպրոցական տարիքի երեխայի մեջ վարվելակերպի տարրական նորմերի ձևավորմանը («Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 2005):
Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պետությունը վերապահում է ընտանիքին՝ պարտավորվելով պայմաններ ստեղծել ընտանիքում երեխաների համակողմանի զարգացման և խնամքի կազմակերպման համար: Ընտանիքին աջակցելու համար պետությունը ստեղծում է նախադպրոցական հիմնարկներ՝ մսուրներ (2-3 տարեկան երեխաների համար), մանկապարտեզներ (3-6 տարեկանների համար), մսուր-մանկապարտեզներ (միացյալ):

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք

«Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրություն

Պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշներ

ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակ

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչ և օրինակելի ծրագիր

Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի դադարեցման, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգ

Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրեր

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներ

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա «Նախադպրոցական ուսումնական հաստատության երեխաների շարժի մատյանի ձևաթուղթ, գործածության և վարման կարգ

Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի միջոցների հաշվին հավելավճար տրամադրելու կարգեր

Նախադպրոցական ուսումնական հաստատության որակավորման տարակարգի շնորհման համար ծնողների կողմից մանկավարժական աշխատողին անանուն գնահատման հարցաթերթիկ

Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության կարգ

Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին գնահատման հարցաշար

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշար

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի ընտրության (նշանակման) համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարեր

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգ

Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգ

Մեթոդական ուղեցույց «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում վնասվածքների կանխարգելում»

Մեթոդական ուղեցույց «Ֆիզիկական դաստիարակության դասերի և սպորտով զբաղվելու սկզբունքներ: Վնասվածքների կանխարգելում»

Նախադպրոցական վաղ մանկության տարիքի առաջին խմբի կրթական համալիր ծրագիր (կյանքի առաջին տարի)

Նախադպրոցական վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի կրթական համալիր ծրագիր (1-2 տարեկաններ)

Նախադպրոցական կրտսեր առաջին խմբի կրթական համալիր ծրագիր -կրտսեր առաջին խումբ (2-3 տարեկաններ)

Նախադպրոցական կրտսեր երկրորդ խմբի կրթական համալիր ծրագիր -կրտսեր երկրորդ խումբ ( 3-4 տարեկաններ)

Նախադպրոցական միջին խմբի կրթական համալիր ծրագիր -միջին խումբ(4-5 տարեկաններ)

Նախադպրոցական ավագ խմբի կրթական համալիր ծրագիր

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և ֆինանսավորման նորմատիվներ

Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման անձանց ցանկ