Լուրեր
«Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթ՝ գիտական և գիտատեխնիկական մասնագիտությունների համար

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթը Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում։ Մրցույթը

Կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ Պեկինի տեխնոլոգիական համալսարանում ուսանելու համար

Պեկինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից հատկացված 3 կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ մագիստրոսական և/կամ ասպիրանտական կրթական ծրագրերով ուսանելու համար: Ուսանողները մրցույթին կարող են դիմել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության միջոցով: Ինքնուրույն դիմել ցանկացողների

ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիր

Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա: Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հարապետության կառավարության

Քննարկվել է Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին և Յոհան Րաբեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի

«Շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի համար» . Ժաննա Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն

«Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության կարգավորումը Հայաստանում» դասընթաց՝ ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության կարգավորումը Հայաստանում» վերապատրաստման դասընթացի մեկնարկի միջոցառմանը: Վերապատրաստումն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում

Երևանում անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում նոյեմբերի 12-ին 4-րդ անգամ անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարին 33 երկրի 59 պարային զույգեր են մասնակցել: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է

Հաստատվել են առարկայական օլիմպիադաների ժամկետները և անցկացման ընթացակարգերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ դպրոցականների 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին