Ի գիտություն մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների. հավատարմագրման նպատակով հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ։

Գործընթացի հիմնական նպատակն է բարձրացնել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ սահմանված չափորոշիչների համաձայն ապահովելով միասնական մոտեցում:

Կազմակերպության հավատարմագրման համար, անկախ կազմակերպաիրավական ձևից, կարող են հայտ ներկայացնել այն իրավաբանական անձինք, որոնք ծառայություններ են մատուցում մշակութային արժեքների փորձաքննության բնագավառում։

Հավատարմագրման համար հավակնորդները secretariat@escs.am էլեկտրոնային հասցեի կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, ինչպես նաև թղթային եղանակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն` կցելով ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 29-ի N 669-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերը։

Հավատարմագրման դեպքում վկայականը տրվում է 5 տարի ժամկետով՝ վերահավատարմագրման հնարավորությամբ։

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրում կատարվում է առաջին անգամ: