Նոյեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1135-Ա որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 717-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա/թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ/» մասնագիտությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորելու նպատակով Նարեկ Արամի Մինասյանին տրված տարկետումը դադարեցնելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10–ի N 412-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

«Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: