Լուրեր
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակ

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ: Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ

Երևանում անցկացվել է միջազգային համաժողով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ համատեղ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ համատեղ Երևանում օրերս անցկացվել է միջազգային համաժողով, որը կրել է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագիրը: Համաժողովի բացմանը ներկա են եղել

Արաքսիա Սվաջյանը շրջայց է կատարել Կոտայքի մարզի կրթական հաստատություններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում և շրջել մի շարք հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Փոխնախարարի առաջին կանգառը եղել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը, որտեղ

1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Հայ բռնցքամարտիկներն ավարտել են ելույթները Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում՝ նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Թիմային պայքարում Հայաստանի ընտրանին զբաղեցրել է 3-րդ տեղը։ Գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել աշխարհի և

Քննարկում՝ Հայաստանում դոպինգի դեմ պայքարի վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ Մեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել Թոմ Մեյի ներկայությունը Երևանում անցկացվելիք միջազգային

Ժաննա Անդրեասյանը Բելգիայի Թագավորության դեսպանին ներկայացրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է

Կնքվել է հուշագիր՝ ուղղված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աջակցմանը

«Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աջակցմանը։ Հուշագիրն ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և

Հայտնի են բուհերի հեռակա ուսուցման քննությունների օրերը և քննական կենտրոնները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2023 թվականի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների քննական կենտրոնների ցանկը: Քննական կենտրոնները 15-ն են՝ 6-ը մարզերում, 9-ը՝ մայրաքաղաքում: Երևան քաղաքի քննական կենտրոններն են՝ թիվ 57 հիմնական

«Քույր դպրոցներ». Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական  դպրոցի սաներն ու դասատուները կհյուրընկալվեն Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակում է ընթացքը: Հոկտեմբերի 3-ին մեկնարկած ծրագրի աշնանային շրջափուլի շրջանակում կայացել են Երևանի և ՀՀ Արմավիրի,