ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՀՀՄՀ) մեկնարկել է 2027 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը, որը կազմվում է ՀՀՄՀ անդամ անդամ երկրներից ստացված ծրագրային հայտերի հիման վրա:

Ընդունվում են հայտեր հետևյալ ոլորտներից՝

  • ընդհանուր-հումանիտար
  • մշակույթ
  • կրթություն և գիտություն
  • ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացում
  • տեղեկատվություն, զանգվածային հաղորդակցություն և գրահրատարակչություն
  • սպորտ
  • զբոսաշրջություն
  • ԱՊՀ անդամ երկրներում 2027 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ (Իրավական կրթության տարի):

Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերը (հայտաձևը կցվում է) անհրաժեշտ է մինչև 2026 թվականի հունվարի 10-ը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն՝ capd@escs.am էլեկտրոնային հասցեին։