Լուրեր
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Մարտիրոսյանն առաջնության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել և 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Չեմպիոնի կոչումը 9.5 միավորով

Մեծմասրիկցի աշակերտները նախագծային աշխատանքի շրջանակում հարցազրույց են վերցրել Ժաննա Անդրեասյանից

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի 7ա դասարանի աշակերտները «Հայոց պատմություն» առարկայի նախագծային աշխատանքի շրջանակում հարցազրույց են վարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Ըստ աշակերտների՝ նախագծի նպատակն է հավաքել

Ստրասբուրգում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացումը

Դեկտեմբերի 14-ին Ստրասբուրգի «Սանտ Թոմաս» հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական

Այս տարի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանի աշակերտները սովորել են ֆինանսական գրագիտություն

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Ֆինանսական կրթման» ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 2023 թվականի եզրափակիչ՝ 23-րդ նիստը։ Նիստում ամփոփվել են տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, որոնք ուղղվել են բնակչության ֆինանսական բարեկեցության աճին։ Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա

«ՀՀ մարզերում հասանելի դարձնել առողջ ապրելակերպը». հանդիպում ֆիթնեսի  բնագավառի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում ֆիթնեսի ոլորտի ներկայացուցիչների, Երևանում և ՀՀ մարզերում գործող տարբեր մասնավոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպումը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը ներկա են եղել

Հաստատվել են նորահայտ հուշարձանների չափորոշիչները

ՀՀ կառավարությունը 2023 թ․ դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագծին։ Հուշարձանների պետական ցուցակում պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանի ընդգրկումը

ՀՀ պատվիրակությունը Փարիզում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու Հայաստանի հայտը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում ներկայացրել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի խաղերը հյուրընկալելու հայտը: ՀՀ պատվիրակության կազմում են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Ֆրանսիայում

Ծանրամարտի Գրան Պրի. Վարազդատ Լալայանը՝ ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված Գրան Պրիում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Լալայանը ոսկե մեդալին արժանացել է երկամարտի 441 կգ արդյունքով (200 +241 կգ): Հայաստանի

Կբարելավվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանները և գույքային հագեցվածությունը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 299 մլն 252 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,5 մլրդ դրամի չափով, կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման