Լուրեր
Հաստատվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևը։ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և

Քննարկվել է մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստում քննարկվել է մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը։ Նորահայտ հուշարձաններից է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հուշարձան արցախյան ազատամարտի հերոսներին» (1990-ական թթ.) հուշակոթողը։ Արագածոտնի

Դավիթ Հովհաննիսյանը՝ Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիի արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիում, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: 96 կգ քաշայինների պոկում վարժությունում Հովհաննիսյանը ցույց է

Ամփոփվել է «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն ամփոփվել է էլեկտրոնային գրքի հրատարակությամբ (https://tinyurl.com/2f3n26ks): Ծրագիրն իրականացվել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական

Հակոբ Մանուկյանը՝ սուսերամարտի Եվրոպայի Մ14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլի հաղթող

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամ, ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլում: Զուգահեռաբար անցկացվել են նաև պատանեկան և երիտասարդական մրցաշարեր, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները ևս մեդալներ

Կստեղծվի Ցանցային հայագիտական համալսարան

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը, որով սահմանվում են համալսարանի ձևավորման համար ձեռնարկվող քայլերի շրջանակը և զարգացման սկզբունքները: Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծմամբ հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները

Հայտնի են ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթողները

Ավարտվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացված ՀՀ 24-րդ ուսանողական մարզական խաղերը, որի ծրագրում ընդգրկված էին 12 մարզաձևեր: Ուսանողական խաղերը տեղի են ունեցել գարնանային՝ մարտ - մայիս և աշնանային՝ սեպտեմբեր - նոյեմբեր փուլերով: Մարզական

Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի  համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ դեկտեմբերի 8-ի N 1629-Ա հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան դեկտեմբերի 18-ին, 19-ին և 21-ին

Կայացել է Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը: Նրան ուղեկցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի բացման առիթով և նշել. «Ընդամենը երկու օր առաջ կառավարության նիստում ընդունեցինք