«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի» «Բարեկամություն» անսամբլն ապրիլի 10–ին՝ ժամը 19։00–ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա մենահամերգով:

Համերգը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120- ամյակին։

Ծրագրում ներառված են «Շամիրամի տեսիլքը» մեկ գործողությամբ խորեոգրաֆիկ ներկայացումը, Արամ Խաչատրյանի ստեղծագորությունների հիման վրա ստեղծված պարային բեմադրություններ:

Երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանի (զանգերով սիմֆոնիա):
Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի արքայական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանի:

Համերգային ծրագրին կմասնակցի նաև միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն Պուչինյանը։