Լուրեր
Հայաստանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» (EUFSC) օգոստոսի 12-25-ը Երևանում կանցկացնեն «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Ծրագրին

Հետդոկտորական կրթաթոշակի ծրագիր՝ Իսրայելի բարձրագույն կրթության խորհրդի և գիտությունների ակադեմիայի կողմից

Իսրայելի բարձրագույն կրթության խորհուրդը և գիտությունների ակադեմիան հայտարարում են հետդոկտորական կրթաթոշակի տրամադրման միջազգային մրցույթ։ Կրթաթոշակները կտրամադրվեն երկու տարի ժամկետով գիտության բոլոր՝ հումանիտար և հասարակական ոլորտների համար: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. հոկտեմբերի 1-ն է: Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ

Հայ ուսանողները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպական համալսարանական 6-րդ մարզական խաղերում

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի 6 մարզիկներ Լեհաստանի Լոձ քաղաքում օրերս մասնակցել են Եվրոպական համալսարանական 6-րդ խաղերին և 2 մեդալ նվաճել՝ 1 ոսկե և 1 բրոնզե: Եվրոպական համալսարանական խաղերի չեմպիոն է դարձել Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Դավիթ Մակյանը՝

Արվեստն ավելի հասանելի. մեկնարկել է «Խոսող կտավներ» նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը և «Սարեր» մշակութային կազմակերպությունն իրականացնում են «Խոսող կտավներ» ներառական նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նախագծի շնորհանդես-ցուցադրության բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային պատկերասրահում: Թանգարաններում

«Անչափ ուրախ ենք, որ Ձեր հոբելյանը նշում եք Հայաստանում». Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն oգոստոսի 1-ին հանդիսատեսի դատին է հանձնել Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը: Առաջնախաղին ներկա էր ՀՀ կրթության, գիտության,

Մեկնարկել է Սփյուռքի ուսուցիչների 2022 թ. վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների 2022 թվականի վերապատրաստման ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այս տարվա ծրագիրն անցկացվում է համակցված (առկա և հեռավար) ձևաչափով: Ծրագրի մեկնարկի առիթով ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին առկա վերապատրաստմանը մասնակցող

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ մարզական խաղերում

Հրաձիգ Գագիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այս մրցաշարում: Հայ մարզիկը, որն առաջին անգամ էր միջազգային մրցաշարի մասնակցում, երրորդ տեղն է զբաղեցրել 10 մ հրացան մրցաձևում:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի մենահամերգը՝ նվիրված Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ և ԳԴՀ Բավարիա երկրամասի Գիտության և արվեստի նախարարությունների աջակցությամբ հուլիսի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիա երկրամասում՝ Մյունխենի «Բոլոր սրբերի պալատական տաճարում», տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի՝ «Ա՛ռ քո թևերին, տա՛ր ինձ

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը: Նախագծի նպատակն է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հաշվառված և առողջական վիճակի պատճառով դպրոց հաճախել չկարողացող, հետևաբար կրթության