ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգի նախագիծը: «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար
2023 թ․ փետրվարի 19-ից մարտի 8-ն Իսրայելի «ՄԱՇԱՎ» կրթական կենտրոնը կազմակերպում է «Международный курс: специальное и инклюзивное образование» խորագրով դասընթաց։ Լրացված հայտադիմումները՝ ներառյալ բժշկական տեղեկանքը, անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պատվո հյուպատոսի գրասենյակ: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար պետք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է Ֆրանսիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկի այցը հայրենիք, շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի և
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնությունում: Առաջնության 21 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրա Հիկարուի հետ վաստակել է 15 միավոր և կիսել է 2-3-րդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը լրացուցիչ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաքսիա Սվաջյանին 2023 թվականի հունվարի 3-ից նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
ՀՀ նախագահի նստավայրում դեկտեմբերի 30-ին նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտին է մոտենում դժվարություններով և մարտահրավերներով, բայց նաև նոր նախաձեռնություններով ու գաղափարներով, կյանքի կոչված ծրագրերով լեցուն ևս մեկ տարի, որը մենք դիմավորում ենք մտահոգ, բայց այն համոզմամբ, որ զարգացման անշեղ օրակարգը, հետևողական աշխատանքը և որակական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների հետ: Գերատեսչության ղեկավարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը շրջել է միության
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում արձագանքել մամուլում տարածված այն լուրերին, թե գերատեսչությունը պատշաճ ֆինանսական աջակցություն չի տրամադրել Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին՝ Գրետա Վարդանյանի մասնակցությունը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացված պարածանրամարտի աշխարհի գավաթի փուլային խաղարկությունում ապահովելու նպատակով: