Լուրեր
Մեկնարկում է Հայաստանի շախմատի առաջնությունը. հայտնի են առաջին տուրի զույգերը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացել է Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունների բացման արարողությունը, ինչպես նաև վիճակահանությունը, ըստ որի՝ հայտնի է դարձել առաջին տուրի խաղացանկը: Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը,

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Լիտվայի մասնավոր դպրոցների ցանցի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի մասնավոր դպրոցների ցանցի հիմնադիր Աուստեյա Լանդսբերգիենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-լիտվական համագործակցության զարգացման հարցերը,

«Պետք է առաջ գնանք բոլոր խնդիրների լուծման ճանապարհով». Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ազգային գրադարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ազգային գրադարան: Նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարը և տեղակալը շրջել են գրադարանի տարածքում, ծանոթացել

«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելություն

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Մրցանակը նախատեսում է պարգևատրել անհատների, հաստատութ­յունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերն ու ծրագրերը: Մրցանակի

Արվեստի և մարզադպրոցների մանկավարժները և մարզիչները կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կունենան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն համարել անհետաձգելի: Համաձայն առաջարկվող կարգավորման՝ հանրակրթության ոլորտում ներդրված ուսուցչի կամավոր ատեստավորման համակարգը կներդրվի նաև արտադպրոցական կրթության ոլորտում, որի արդյունքում հավելավճար ստանալու

«Քույր դպրոցներ» ծրագրին մասնակցել են Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շուրջ 900 աշակերտ և դասատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թվականի ապրիլ-նոյեմբերին անցկացվել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված «Քույր դպրոցներ» նախագիծը նախարարության աջակցությամբ

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Հունվարի 12-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022թ. կատարողականը զեկուցվել է վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և

Հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ 2022 թվականի ավարտին հրատարակվել է Ներսես Շնորհալու «Մատենագիրք Հայոց» ԻԲ հատորը: Հրատարակությունը նվիրված է միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու շարականագիր Ներսես Շնորհալու մահվան 850-րդ