ՀՀ գիտության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել է Գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ԳԿՀԴՆ-2022» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։

Մրցույթին ներկայացվել էր 10 հայտ. ֆինանսավորման է երաշխավորվել 5 գիտական թեմա։

Մրցույթն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության կողմից՝ 2011 թ. օգոստոսին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մասին» մտադրությունների հուշագրի շրջանակում։