Լուրեր
«Վաղ ամուսնություններն առաջին հերթին արտահայտվում են երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու փաստով». Արաքսիա Սվաջյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

Սահմանվել է դպրոցի զարգացման ծրագրի կազմման նոր ձևաչափ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողականի ցուցանիշներն ու պահանջները հաստատելու և

Կառավարությունը գումար է հատկացրել բասկետբոլի աշխարհի առաջնության մասնակցության և անցկացման համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը շուրջ 35 մլն դրամ է հատկացրել 2024 թվականի փետրվարի 17-26-ն Ավստրիայում և Հայաստանում անցկացվելիք բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումների մասնակցության, կազմակերպման և անցկացման նպատակով: Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականն

Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ների մասնագետները հերթական շրջայցն են կատարել մի շարք հուշարձաններում: Այցի ընթացքում տեղում քննարկվել և հստակեցվել են Աղձքի հայոց արքաների

Կրթաթոշակ` ՉԺՀ համալսա­րան­ներում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների համար հայտերի ընդունման գործընթացը: 2024-2025 ուսումնական տարում ընտրված դիմորդներին կտրա­մադրվի կրթաթոշակ` ՉԺՀ համալսա­րան­ներում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Փետրվարի 15-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի N 1365-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության 2024

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սահակյանը ոսկե մեդալ է նվաճել՝ երկամարտի 311 կգ արդյունքով (140+171 կգ)։ Հրում վարժությունում Գոռը գլխավերևում

Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի և Օլիմիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 7-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 6:3 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։ Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով հաղթելով

Քննարկվել են Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության հնարավորությունները

ԱՄԷ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան։ Նախարարը շրջայց է կատարել թանգարանում, դիտել ցուցադրությունը, ինչպես նաև հանդիպել տնօրեն Մանուել Ռաբատեի հետ։ Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Աբու Դաբիի «Լուվրի» և