Լուրեր
Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է ֆինանսական կրթության համաշխարհային նոր ծրագրին

Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Նիդերլանդների ֆինանսների նախարարության՝ ֆինանսական կրթության զարգացմանն ուղղված 2023-2027 թվականների ծրագրին։ Ծրագրի մեկնարկին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կենտրոնական

«Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով». համաժողով ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր մասնակցել է «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով համաժողովին: Միջոցառումը նվիրված էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի՝ ՈԱԱԿ-ի 15-ամյակին: ՄԿՈՒ

Ուսանողները և երիտասարդ մասնագետները հրավիրվում են դիմելու «Nuclear Security Delegation for the Future»  նախաձեռնությանը

2024 թվականի մայիսի 20-24-ը Վիեննայում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում (ԱԷՄԳ) տեղի կունենա «ICONS 2024. Shaping the Future» համաժողովը: «ICONS 2024. Shaping the Future» համաժողովն առանցքային իրադարձություն է միջուկային անվտանգության ոլորտի հանրության համար՝ ամբողջ աշխարհում: Համաժողովի շրջանակում ԱԷՄԳ-ն կոչ

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին փոխանցվել է Գավառ համայնքին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Մեծամորից հանձնվել է «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» Գավառին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը, Գավառ համայնքի ղեկավարի

ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը վերաճանաչվել է ֆրանսիականին համարժեք

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը, ուսումնասիրելով և փորձաքննության ենթարկելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ վերջին տարիների ընթացքում իրականացրած կրթագիտական գործունեությունը և բարեփոխումները, վերաճանաչել է ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը՝ ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք: Այն վավեր է՝ 2023 թվականից մինչև

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Բոտսվանայի Կասանե քաղաքում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանը, որի ընթացքում գրանցվել է Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը։ Տարրը վերաբերում է Գյումրի քաղաքում դարբնության ավանդույթը

«Ձեր հաղթանակները ոգևորելու են մեր երեխաներին՝ գնալու իրենց երազանքների հետևից». Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի անդամներին, որոնք Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ Սուրեն Բաբայանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ դեկտեմբերի 4-ին 73 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր, սցենարիստ Սուրեն Բաբայանը: Հայ կինոյի պատմության մեջ Սուրեն Բաբայանն ուներ