ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն իրականացրել է «Տարիների մեղեդիներ» խորագրով համերգ` նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակին: Համերգի ընթացքում հնչել են սիրված կոմպոզիտորի ինչպես հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործությունները:
Համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի մենակատարներ Լուսինե Վարդանյանը, Էռա Հովսեփյանը, Նաիրա Հովհաննիսյանը, Անահիտ Հովհաննիսյանը, Սոֆյա Սայադյանը, Լուսինե Օրդուխանյանը, Արամ Ավետիսյանը, Վարդան Բադալյանը, Մավր Մկրտչյանը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան:
Ծրագրում ներառված էին կոմպոզիտորի «Ներիր ինձ, ես քեզ ցավ եմ պատճառել», «Կարոտ», «Փարիզյան տանգո», «Ինձ համար դու շող գարուն», «Երկու կռունկ», «Քո աչքերի խավարում», «Արևոտ անձրև», «Քեզ հետ, իմ սեր», «Անանձնություն», «Ես մուկիկն եմ պույ-պույ»,«Երգն էլ ունի հոգի»,«Ինչ որ մի լույս ցոլցլաց», «Հայի աչքեր», «Ես վախենում եմ սեր բառը ասել», «Տղամարդիք», «Երևան» (դուետ), «Գնաս բարով», «Իմ կարոտ և երկիր իմ» ստեղծագործությունները:
Նշենք, որ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակին նվիրված «Տարիների մեղեդիներ» խորագրով երկրորդ համերգը տեղի կունենա հունիսի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: