Լուրեր
Քննարկվել են կրթական բարեփոխումների ուղղությամբ ԿԳՄՍՆ առաջնահերթությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին: Ծրագրի շրջանակում իրականացվելու է հետազոտություն կրթական տարբեր մակարդակներում՝ համակարգի գնահատման և ոլորտում կարողությունների զարգացման նպատակով: Հանդիպմանը քննարկվել են կրթական

Մեկնարկել է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 15-րդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ անցկացնում է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 15-րդ փառատոնը։ Փառատոնի շրջանակում մարտի 14-28-ը կներկայացվեն 20-րդ դարի մեծանուն և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Տեղեկացնենք,

ՀՀ պատվիրակությունը ծանոթացել է ՄԿՈւ ոլորտում գերմանական փորձին

Մարտի 10-16-ը ՀՀ պատվիրակությունը ճանաչողական այց է կատարել Գերմանիա: Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության, Կրթության տեսչական մարմնի, Մասնագիտական

Հայտնի են Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնության հաղթողները

Մարտի 18-ին անցկացվել է Հայաստանի սամբոյի 2024թ. առաջնությունը, որին մասնակցել են հանրապետության ուժեղագույն մարզիկները: Ընդ որում՝ պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է նաև մարտական սամբոյի կանանց առաջնությունը: Տղամարդկանց մարզական սամբոյի մրցումներում Հայաստանի առաջնության հաղթողներ են ճանաչվել Կարեն Սարգսյանը (58

Հայ պատանիների «Գեղարդ» տեսանյութը կմասնակցի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այս տարի առաջին անգամ կազմակերպել է համահայկական մանկապատանեկան մրցույթ՝ ուղղված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը: Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։

Տեղի է ունեցել «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների, Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների

ՄԿՈւ ոլորտում կներդրվի «Էրազմուս+»-ի նոր ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել միջին մասնագիտական կրթության համակարգում ներդրվող «IMPROVET կարողությունների հզորացում» ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն

Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների  առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մարտի 15-17-ն անցկացվել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի առաջնությանը շուրջ 80 հրաձիգ է մասնակցել։ Առաջնության արդյունքներով ՀՀ սպորտի վարպետի նորման վազող թիրախ ձևում լրացրել են Հայկ Մինասյանը և

«Դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձն օրինակելի է. քննարկում  Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի