ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Տեխնոլոգիա» և «Հայոց լեզու» դասավանդող ուսուցիչներին՝ քննարկելու կամավոր ատեստավորմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է մանկավարժների հետ հանդիպումը՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումների, մասնավորապես՝ կամավոր ատեստավորման գործընթացի բարելավման և լավարկման տեսանկյունից:

Մանկավարժներն անդրադարձել են կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման տեխնիկական խնդիրներին և մանկավարժական գործունեությանն առնչվող հարցերին՝ շնորհակալություն հայտնելով խնդիրների բարձրաձայնման հնարավորության համար:

Նախարարի հանդիպումներն ուսուցիչների հետ կլինեն շարունակական: