Լուրեր
Ի գիտություն երրորդ փուլով հայտագրվող դիմորդների

Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը: Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել` ա) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների

Հունիսի 27-ից կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

Վաղը՝ հունիսի 27-ին, կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի երկրորդ՝ հիմնական փուլը: Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի

Մեկնարկել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ հունիսի 26-ից հուլիսի 9-ն իրականացվում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Ծրագրի գլխավոր նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը, աշակերտներին ծանոթացնել թատերարվեստի ոլորտին, նպաստել մասնագիտական կողմնորոշմանը։

Մշակույթի և կրթության հարցերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Մշակույթի զարգացման հիմնադրամի» ստեղծման և «ՀՀ բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին

«Hope For Dreams» ներառական նախագծի սաները համերգային ծրագրերով հանդես են գալիս ՀՀ մարզերում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» ներառական կրթամշակութային հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Մշակույթի և կատարողական արվեստի զարգացումը ներառական կրթության մեջ» խորագիր կրող «Hope For Dreams» երաժշտական նախագիծը: «Hope For Dreams» երաժշտական նախագծի մասնակիցներն

100 հուշարձան՝ մեկ հարթակում

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները» ծրագիրը: Ծրագրի նպատակն է փաստագրել մեր երկրի մշակութային ժառանգությունը և օգտագործել գիտակրթական գործընթացում: Ծրագիրը նախատեսված է

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզերի տնօրենների հետ

Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների շրջանակում մարզային խորհրդակցությունները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը​ հանդիպում է ունեցել Արմավիրի ​ և Արարատի մարզպետարանների հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Հայաստանը ևս մեկ մեդալ է ապահովել Եվրոպական ամառային երրորդ խաղերում

Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով մուայթայի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Խաչիկյանը քառորդ եզրափակչի իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Լեոն Բալբաչի նկատմամբ,