Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում:
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով հիմնադրամի ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի ներքո գործող ընթացիկ նախագծերից 6-ը կշարունակվեն պետության հովանու ներքո։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերին առաջարկում է տոնական համերգների բազմաժանր ծրագիր: ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում դեկտեմբերի 17-ին և 18-ին կկայանա «Շառլ Ազնավուր 100» հոբելյանական համերգը՝ ֆրանսիական DirectoProd ընկերության հետ համագործակցությամբ: Կհնչեն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերադարձել են Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունից. աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանին, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով: Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը նշել է՝ մեծ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերազինման, գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի արդյունքները: Մրցույթի արդյունքում ձեռք կբերվեն 29 սարք/սարքավորումներ՝ ընդհանուր մոտ 3.5
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը։ 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը: 25-ամյա հայ ծանրորդը
ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ մեկնարկել են ղազախական ֆիլմերի օրերը: Կինոյի տանը տեղի ունեցած բացման միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը: