Լուրեր
Հայաստանի Հանրապետության մեր պատկերացումը բարձր գիտելիքներով, հնարավորինս բարձր ցենզով քաղաքացիների երկիրն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 2018-2019 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2019թ. հաջողություններ արձանագրած մայրաքաղաքի և մարզերի սովորողներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու», ռուսաց

Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին պետական բյուջեի այս տարվա պահուստային ֆոնդից կհատկացվի 57 մլն 762 հազար դրամ` ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին այս տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին լրավճարներ հատկացնելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում`

Հայ պատանիները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով են վերադարձել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Օգոստոսի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը` «ՀՀ Շիրակի մարզի Արթիկի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին», «Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու

523 մլն դրամ` կրթական և սպորտային հաստատություններում մարզագույքի համալիր ծրագրին

2019թ-ին մարզագույքի ձեռքբերման համար հատկացվել է ավելի քան 523մլն դրամ, 2012-2018թթ. 420մլնի փոխարեն: ՀՀ կառավարության որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է հավելյալ ֆինանսավորում` հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև

«Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը՝ Ռումինիայի և Սերբիայի միջազգային ֆոլկլորային փառատոներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «ԱրմենիաՍեիՍփեյն» մշակութային ասոցիացիայի ու «Վարք Հայոց» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով հուլիսի 31-ից օգոստոսի 19-ը «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը մասնակցել է Ռումինիայի Հանրապետության Պիատրա Նեամց և Կալարաշի, ինչպես նաև Սերբիայի Հանրապետության

Սեպտեմբերի 1-13-ը մանսուրյանական օրեր են. մեկնարկում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը

2019 թվականի սեպտեմբերի 1-13-ը մանսուրյանական օրեր են. ժամանակակից հայ դասական երաժշտության Վարպետի 80-րդ հոբելյանի կապակցությամբ կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը, որն ունկնդրին կտեղափոխի Վարպետի կինոերաժշտության, դասական ու կամերային ստեղծագործությունների ինքնատիպ աշխարհ: Համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, այս տարի կիրակի օր է: Դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն