Լուրեր
Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի

Վահան Տերյանի հիշատակի խնկարկման արարողություն` պանթեոնում

Այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակն է։ Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ

Մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց մեծահասակների առաջնությունը

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի վերանորոգված դահլիճում այսօր մեկնարկել է Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց մեծահասակների առաջնությունը: Առաջնությանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ողջունելով ավելի քան երկու տարվա

Համախմբվածության, հավաքական ուժի ու անկոտրում կամքի խորհրդանիշ. Ջերմուկում ավարտվեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը

Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել՝ ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության

Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. հայտնի են լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները

Ավարտին են մոտենում Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որի շրջանակում հայտնի են դարձել նաև լեռնադահուկի, սնոուբորդի և հոկեյի մրցումների հաղթողները: Լեռնադահուկի հսկա ոլորավայրէջք մրցաձևում ոսկե մեդալը նվաճել է Երևանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալին արժանացել է

Կամավոր ատեստավորում և տարակարգ. 1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար, 560 ուսուցիչ՝ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգում փոփոխությունների որոշման նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Փետրվարի 6-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշման մեջ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում