Լուրեր
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է

Տեղի է ունեցել «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Հանդիսավոր պայմաններում Հրազդանին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով Հրազդան քաղաքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը: Ծրագրի

Էջմիածնում և Արմավիրում բացվել են երիտասարդական կենտրոններ

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում տեղի է ունեցել «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնների ստեղծմանը 2022 թ.-ին ձեռնամուխ են եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի

Հանդիպում երիտասարդների հետ՝ «Ռեֆորում» ճամբար-աշխատաժողովի շրջանակում

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղակայված «Ծիծեռնակ» ճամբարում հուլիսի 23-ից անցկացվում է «Ռեֆորում» ճամբար-աշխատաժողովը, որը կազմակերպել են «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը: Ճամբարին մասնակցում են 150 ուսանողներ՝

Հրազդան քաղաքին կփոխանցվի «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը

Հուլիսի 30-ին Հրազդանում տեղի կունենա «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Հանդիսավոր պայմաններում Հրազդանին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը շնորհվում է Հրազդան քաղաքին։ Ծրագրի պաշտոնական

Հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ երիտասարդ մասնագետների համար

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։ Դասընթացները կվարեն բնագավառի փորձառու մասնագետները՝ Հայաստանի և

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Վերափոխելով կրթությունը» ազգային երիտասարդական խորհրդակցությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությամբ այսօր «Այբ» դպրոցում կազմակերպվել էր «Վերափոխելով կրթությունը» ազգային երիտասարդական խորհրդակցությունը: Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ կրթության, գիտության,

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» դրամաշնորհի մրցույթ: Դրամաշնորհի շրջանակում անցկացվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա

«#Մենք միասին ենք»  ֆորումի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «#Մենք միասին ենք» միջազգային մրցանակի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը: Արշավին 3 անվանակարգերում կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք. «Էկոլոգիա և կայուն զարգացում», «Բժշկություն և առողջ ապրելակերպ»,

Տրվում է պետական աջակցություն՝ խթանելու սոցիալական ձեռներեցությունը երիտասարդության շրջանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոն» ՍՊԸ-ն իրականացնում է «Դու՝ սոցիալական ձեռներեց» դասընթացների և խորհրդատվության ծրագիրը: Նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցությունը երիտասարդության շրջանում: Շուրջ 170 դիմորդներից ընդունելության և հարցազրույցի փուլը հաղթահարել