ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» դրամաշնորհի մրցույթ:

Դրամաշնորհի շրջանակում անցկացվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխություն: Նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝

  • Հեռուստա/ռադիո արտադրանք,
  • Տպագիր և էլեկտրոնային նյութեր:

Ներկայացված հայտերը գնահատելու համար ձևավորվում է գնահատող հանձնաժողով՝ բաղկացած 7 անդամից, որից՝ մեդիա ոլորտից 3, պետական կառույցներից և հասարակական կազմակերպություններից 2-ական ներկայացուցիչներ:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել մեդիա ոլորտի անհատ ներկայացուցիչներ, կազմակերպություններ, լրագրողներ, որոնք այս տարվա ընթացքում անդրադառնում կամ լուսաբանում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ տեղեկատվությունը:

Մասնակիցները կարող են առաջադրվել ինչպես ինքնաառաջադրմամբ, այնպես էլ մրցանակաբաշխությունն անցկացնող կազմակերպության առաջարկով (նախօրոք նյութի հեղինակի(ների) հետ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով համաձայնեցնելով)։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը՝ ժամը 12:00-ն: