Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «#Մենք միասին ենք» միջազգային մրցանակի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը:

Արշավին 3 անվանակարգերում կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք.

  • «Էկոլոգիա և կայուն զարգացում»,
  • «Բժշկություն և առողջ ապրելակերպ»,
  • «Հավասար հնարավորություններ և սոցիալական արդարություն»:

Հայտադիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը՝ wearetogetherprize.com կայքում:

Միջազգային արշավի հաղթողների պարգևատրումը կկայանա 2022 թվականի դեկտեմբերի 2-5-ը Մոսկվայում կայանալիք «#Մենք միասին ենք» միջազգային ֆորումի շրջանակում:

Մասնակցության և հայտերի գնահատումների պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության կարելի է ծանոթանալ ֆորումի պաշտոնական կայքում: Միջոցառման վերաբերյալ հավելյալ նյութերը հասանելի են նաև հետևյալ հղմամբ:

Հարցերի դեպքում գրել հետևյալ էլ. փոստին՝ Info@wearetogetherprize.com: