Լուրեր
Մեկնարկում են Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանական տարին հագեցած կլինի տարաբնույթ միջոցառումներով, որոնց մեկնարկը տրվելու է 2024 թ. հունվարի 24-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 24-ին կմեկնի

Ամփոփվել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթը. մասնակցել է ավելի քան 4000 սովորող

Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:

Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիոնի մերձակա Դեսին քաղաքի Տոբոգան թատրոնում հունվարի 19-ին կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայ–ֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Առաջնախաղին ներկա

Սիլվա Կապուտիկյանի հիշատակի խնկարկման արարողություն` պանթեոնում

Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակը։ Այս առիթով Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրիմի մոտ, տեղի է ունեցել հիշատակի խնկարկման արարողություն, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հիշատակի արարողությանը ներկա են եղել նաև ԳԱԹ տնօրեն

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գրքասեր կանանց ակումբի տարեկան ամփոփիչ միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գրքասեր կանանց ակումբի տարեկան ամփոփիչ միջոցառմանը՝ որպես բանախոս։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հայ գրականության և պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցող կանանց՝ Զապել Եսայանի և Շուշանիկ Կուրղինյանի

Նոր նախաձեռնություն. մարզերում կձևավորվեն մշակութային-ժամանցային կենտրոններ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է ՀՀ մարզերում համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնների ձևավորման փորձարարական ծրագիր, որի նպատակն է մեկ միասնական դրամաշնորհային մրցույթի միջոցով գործող կամ առկա

«Շնորհակալություն առաջինը լինելու համարձակության համար». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժներին և արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ արվեստի և երաժշտական դպրոցների, մարզադպրոցների մանկավարժներին, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորմանը և դրական արդյունք են գրանցել: Նախարարը ողջունել

«Շուրջ 200 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ վարձատրություն». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է կամավոր ատեստավորմանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ թեստերի վերաբերյալ հարցին: Ըստ նախարարի՝ կամավոր ատեստավորման արդյունքները բավարար են՝

««Գոյ» թատրոնը կպահպանի իր ստեղծագործական անկախությունը և կունենա հավելյալ հնարավորություններ». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին վերակազմակերպման ձևով վերամիավորմանը: «Մենք ունենք