Լուրեր
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ամփոփվել են 2024 թվականի մարտին կազմակերպված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքները: Ֆինանսավորման է երաշխավորվել 17 նախագիծ (ցանկը՝ այստեղ): Այսպիսով՝

«Երիտասարդական աշխատողները դառնում են մեր դեսպանները, քաղաքականության կրողները». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն այսօր մասնակցել են «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի ավարտական միջոցառմանը։ Դասընթացն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթող

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բահրեյնում մեկնարկած աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ): Պոկում վարժությունում Ալեքսանդրան հաջող է կատարել առաջին մոտեցումը՝ գլխավերևում

Լրագրողների հավատարմագրում՝ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի քվեարկության համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման գործընթացը 2024 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի քվեարկությանը մասնակցելու համար: Մրցույթի քվեարկության համար կարող են հավատարմագրվել այն լրատվամիջոցները (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն, տպագիր մամուլ, էլեկտրոնային

Ամրագրվել է Հայաստանի՝ ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքը

Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջիի հրավերով Մանամայում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին ներկա է եղել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին: Կոնգրեսի ընթացքում ստորագրված փաստաթղթով ամրագրվել են Հայաստանի՝ 2027 թ. աշխարհի առաջնությունը կազմակերպելու իրավունքը,

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Բահրեյնում կայանալիք աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 6-15-ը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ ծանրորդները: Հայաստանի տղամարդկանց թիմի հայտացուցակում ընդգրկվել են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն

«Հավատում եմ ձեր նվիրումին». մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների, որոնք հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել սուսերամարտիկ Ալիկ Նավասարդյանին, լողորդ Անի Բարիկյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». հանդիսատեսի համակրանք անվանակարգի համար կանցկացվի առցանց քվեարկություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը՝ մի շարք անվանակարգերով՝ ըստ 2024 թվականի արդյունքների մարզաշխարհի լավագույններին որոշելու նպատակով: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվելու է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք»

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի 2025 թվականի առաջնություններին մասնակցելու համար: Տղամարդկանց հավաքականներ Մ16 հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կկայանա հուլիսի 5-13-ը Տիրանայում, Ալբանիա: Մ18 հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որը