Ալբանիայի Դյուրես քաղաքում այսօր մեկնարկում են ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունները: Մրցումային առաջին օրը՝ հոկտեմբերի 29-ին, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ:
Ժամը 17:00-ին մեդալների համար կպայքարի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ): Ժամը 19:00-ին մրցելույթները կսկսեն 60 կգ քաշայիններ Գառնիկ Չոլակյանն ու Սեյրան Խուդանյանը:
Հայաստանի հավաքականների մյուս մարզիկների մրցելույթների ժամանակացույցը՝
Երիտասարդներ/ տղաներ
Հոկտեմբերի 30, ժամը` 17:00, 71 կգ` Տիգրան Կարապետյան ու Նարեկ Գրիգորյան
Հոկտեմբերի 31, ժամը` 15:00, 79 կգ` Նարեկ Մկրտչյան ու Մարտին Պողոսյան
Նոյեմբերի 2, ժամը` 15:00, 94 կգ` Գրիգոր Ղազարյան, Վալերիկ Մովսիսյան
Երիտասարդներ/ աղջիկներ
Նոյեմբերի 1, ժամը` 15:00, 69 կգ` Մերի Միսակյան
Նոյեմբերի 2, ժամը` 17:00, 77 կգ` Աննա Ամրոյան
Նոյեմբերի 3, ժամը` 13:00, 86 կգ` Էմմա Պողոսյան
Նոյեմբերի 3, ժամը` 15:00, +86 կգ` Ալինա Սուքիասյան
Նոյեմբերի 3, ժամը` 17:00, 110 կգ` Միշա Մելքոնյան
Նոյեմբերի 3, ժամը` 21:00, +110 կգ` Վարդգես Մարգարյան
Մինչև 23 տարեկաններ/ տղաներ
Հոկտեմբերի 30, ժամը` 19:00, 71 կգ` Գոռ Սահակյան
Նոյեմբերի 2, ժամը` 19:00, 88 կգ` Սուրեն Գրիգորյան
Նոյեմբերի 4, ժամը` 11:00, 94 կգ` Մնացական Աբրահամյան
Նոյեմբերի 4, ժամը` 15:00, 110 կգ` Գարիկ Կարապետյան ու Պետրոս Պետրոսյան
Նոյեմբերի 4, ժամը` 17:30, +110 կգ Աշոտ Մովսիսյան
Մինչև 23 տարեկաններ/ աղջիկներ
Նոյեմբերի 3, ժամը` 19:00, 86 կգ` Լիանա Գյուրջյան
Նոյեմբերի 4, ժամը` 13:00, + 86 կգ` Մերի Թումասյան
Մինչև 23 տարեկանների թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, մարզիչը՝ Հակոբ Փիլոյանը: Կանանց թիմի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյան է, մարզիչը` Տարոն Թովմասյանը: