ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» երկրորդ օրը հանդես է եկել բանախոսությամբ՝ «Կանխատեսել ապագան» խորագրով: Բանախոսությանը հետևել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ
Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Հերթական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հետևել է աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Կապալառու կազմակերպության
Հոկտեմբերի 20-ին Երևանում մեկնարկած «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» շրջանակում կայացել են մի շարք պանելային քննարկումներ՝ ոլորտի հայաստանյան և միջազգային ներկայացուցիչների ներգրավմամբ: Քննարկումները վերաբերել են կրթության, գիտության և նորարարության առանցքային դերին, կենսունակ և ինտեգրված նորարարական էկոհամակարգի զարգացման հնարավորություններին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումին» մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումը»։ Այն միտված է միավորելու բարձրագույն կրթության և հետազոտությունների ոլորտների քաղաքականություն մշակող մարմիններին, միջազգային կազմակերպություններին, ակադեմիական առաջնորդներին և փորձագետներին՝
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր՝ ծանոթանալու մի շարք ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք։ Առաջին կանգառը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Կիպրոսի միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և
Հոկտեմբերի 17-ը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հոկտեմբերի 3-9-ը հայտարարել էր մրցույթ` «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով: 7 օրվա ընթացքում մրցույթին
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթը: Մրցույթի նպատակներն են` աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, երիտասարդների՝ որպես ՀՀ ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը,