Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երկամարտի 231 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր՝ առաջին մեդալը նվաճելով մեծահասակների պայքարում։ Պոկում վարժությունում Ամրոյանը ցույց է
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երկու անդամներ՝ Համլետ Մանուկյանն ու Արթուր Դավթյանը ոսկե մեդալ են նվաճել Դոհայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում: Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը հաղթող է ճանաչվել նժույգ թափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.700 միավոր:
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը երրորդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում` 8։0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի
81 կգ քաշային հայ ծանրորդը Մոլդովայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 343 կգ արդյունքով (158+185 կգ)։ Պոկում վարժությունում Հարությունյանը ևս արժանացել է արծաթե մեդալին՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումներն ու գլխավերևում պահելով նախ 150
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 338 կգ (153+185 կգ) արդյունքով։ Պոկում վարժությունում Սահակյանը, որն առաջին անգամ հանդես է գալիս նոր քաշային կարգում,
7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել
Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: 55 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ) դարձել է արծաթե մեդալակիր և նվաճել է
Երևանում մեկնարկել է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Առաջին խաղում Հայաստանի հավաքականն ուժերն է չափել Մալայզիայի ընտրանու հետ և բոլոր 3 քառորդներում ունենալով նկատելի առավելություն՝ 24:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։ Երևանի գեղասահքի և