ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթը:
Մրցույթի նպատակներն են`
- աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, երիտասարդների՝ որպես ՀՀ ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը,
- խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը,
- նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ և երիտասարդական տարածքներ (միջավայրեր), քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն),
- նպաստել միջհամայնքային երիտասարդական կենտրոնների և երիտասարդական տարածքների (միջավայրերի) ցանցի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը,
- խրախուսել տեղական երիտասարդական աշխատանքի կազմակերպումն ու զարգացումը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչումը,
- օժանդակել միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։
Մրցույթին կարող են մասնակցել քաղաքային բնակավայր ունեցող համայնքները կամ դրանց կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրերը։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը կհամարվի 2027 թվականին կազմակերպվող երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր։
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝
- հայտերի ընդունում և գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից,
- հայտերի փորձագիտական գնահատում փորձագետների կողմից,
- ՀՀ բնակչության շրջանում կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն,
- մրցույթի արդյունքների ամփոփում և երիտասարդական մայրաքաղաքի հռչակում։
Հայտը ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվում համայնքապետարանի կողմից՝ համայնքում երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Հայտը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝
- համայնքի ղեկավարի գրություն մրցույթին մասնակցելու պատրաստակամության մասին.
- համահայտատու կազմակերպությունների հանձնառությունը հավաստող գրություններ.
- հայտադիմում.
- հայտադիմումին կից անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ցանկ.
- ծրագիր, ընդ որում՝ ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի մրցույթի նպատակներից առնվազն մեկի իրականացմանը:
Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։ Հայտերը պետք է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հասցեագրված գրությամբ՝ secretariat@escs.am էլ. փոստի միջոցով: Նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Կից ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 08.08.2023թ. 1415-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման կանոնակարգը և փորձագիտական գնահատման չափանիշները։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 643 հեռախոսահամարով: