ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով:
Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը:
Մրցույթին կարող են մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի դասընթացավարներ, փորձագետներ, հետազոտողներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության հիմնախնդիրներին ու երիտասարդական պետական քաղաքականությանը և բավարարում են ստորև ներկայացվող պահանջներին:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- վերջին 5 տարում երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացրած գործունեություն, համայնքային, մարզային և հանրապետական մակարդակով երիտասարդական ծարագրերի իրականացում, երիտասարդական աշխատանքի իրականացում, երիտասարդական ծառայությունների մատուցում,
- երիտասարդության ոլորտում փորձագիտական աշխատանքի իրականացման փորձառություն,
- առնվազն 3 երիտասարդական կամ համայնքային ծրագրերի գնահատման փորձառություն,
- ներհանրապետական գործուղումների մեկնելու պատրաստակամություն,
- բարձրագույն կրթությունը (առնվազն բակալավրի որակավորման աստիճան) կդիտարկվի առավելություն։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`
- դիմում՝ ուղղված «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման մրցութային հանձնաժողովի ղեկավարին (ձևը կցվում է),
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն (pdf կամ jpg ֆորմատով),
- հայտ (pdf կամ word ֆորմատով) (ձևը կցվում է),
- Ինքնակենսագրական (cv):
Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ։
Ներկայացված պահանջներին բավարարող և հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք/փորձագիտական խումբ»:
Հայտի ստացման մասին հայտատուն կտեղեկացվի երկօրյա ժամկետում` պատասխան էլեկտրոնային նամակի միջոցով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Փորձագիտական գնահատման խմբում չեն ընդգրկվի այն թեկնածուները, որոնք կներկայացնեն «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտատու քաղաքները/համայնքները և/կամ որոնց աշխատանքային/մասնագիտական գործունեությունը անմիջական կապված կլինի հայտատու քաղաքների/համայնքների հետ։
Փորձագիտական գնահատման խմբի կազմը սահմանափակ է, և վերջնական ընտրությունը կատարվելու է «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմակերպման մրցութային հանձնաժողովի կողմից՝ համաձայն նշված պահանջների։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ 010 599 643 հեռախոսահամարներով: