Լուրեր
Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌեԱ փառատոնի կազմակերպիչների հրավերով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի հեռուստաընկերության (France TV) երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պյեռ Սիրակուզային: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը կիրականացնի «Հայ երգը» նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Հայ երգը» նախագիծը։ Ծրագրի շրջանակում Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հետ համերգով հանդես կգա ժողովրդական երգիչ Արտավազդ Մելքոնյանը։ Այսօրվա համերգի ընթացքում

Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության

«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։ Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի

Հրավեր՝ միանալու երիտասարդության ոլորտի աշխատանքային խմբին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համաձայն «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, մեկնարկում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը» մշակող աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը: Ո՞վ կարող է

Քննարկվել են հուշարձանների և մշակութային ժառանգության ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրի գերակա ուղղությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել մշակութային ժառանգության և հուշարձանների ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Կվերականգնվեն մի շարք որմնանկարներ

Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը: Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ

Համայնքներում մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզի Ալավերդի, Օձուն, Ախթալա և Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ: Դրանք իրականացվում են ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով