Լուրեր
ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահը ծանոթացել է Մատենադարանի ձեռագրական հավաքածուներին

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԻԻՀ մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը և

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան հմ. 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և

ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում

ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի հունիսի 25-28-ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում: Համաժողովին կարող են մասնակցել ՀՀ 18-35 տարեկան երիտասարդներ։ Համաժողովի ընթացքում գործելու են հետևյալ թեմատիկ աշխատարանները՝ Երիտասարդական ձեռներեցություն. Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում.

Հայաստանը մասնակցել է «Երիտասարդական քաղաքականության մշակումը գործնականում» ծրագրին

ԵՄ-ԵԽ երիտասարդական համագործակցության շրջանակում Պորտուգալիայի Ֆարո քաղաքում կայացել է Եվրոպայի խորհրդի «Երիտասարդական քաղաքականության մշակումը գործնականում» ծրագիրը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Ծրագրի մասնակից երկրներն էին Հայաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Հունգարիան, Մոլդովան, Պորտուգալիան և Ուկրաինան։ Նպատակն էր գործնականում

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

Մայիսի 2-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին, Սպորտի բնագավառում ունեցած

Ամփոփվել է «Քեզ համար, Ազնավո՛ւր» մրցույթը. մասնակցել է ավելի քան 1000 սովորող

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և

Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները

Ապրիլի 27-28-ին Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից, «Սիլ», «Նաիրի» և «Մուլտի Գրուպ» ակումբներից։

Մեկնարկում է Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ մայիսի 17-31-ը կանցկացվի Գյումրու միջազգային 2-րդ թատերական փառատոնը: Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Երևանի պետական կամերային թատրոնի Fe-show ներկայացմամբ՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնն այս տարի ընդլայնել է