ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը` ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, հրավիրում է բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Researcher Connect» խորագրով մասնագիտական առցանց դասընթացին: Դասընթացի նպատակն է՝ բարձրացնել անհատ հետազոտողների արդյունավետությունը՝ միջազգային
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված խորհրդարանական լսումներում: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախագծի հիմնական ուղղությունները:
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով հիմնադրամի ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի ներքո գործող ընթացիկ նախագծերից 6-ը կշարունակվեն պետության հովանու ներքո։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերադարձել են Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունից. աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանին, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով: Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը նշել է՝ մեծ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերազինման, գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի արդյունքները: Մրցույթի արդյունքում ձեռք կբերվեն 29 սարք/սարքավորումներ՝ ընդհանուր մոտ 3.5
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը։ 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը: 25-ամյա հայ ծանրորդը