ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը:
Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Տիգրան Նալբանդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին։