Լուրեր
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կանցկացնի Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը: Գրքի երևանյան փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում. - Արձակ, - Պոեզիա, - Դրամատուրգիա, - Մանկապատանեկան գրականություն:

Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներն անվճար բուժօգնություն կստանան

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության որոշման մեջ. հուլիսի 24-ից օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները` շուրջ 2000 մարզիկ, կօգտվեն անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից, այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ, հատուկ

«#Մենք միասին ենք»  ֆորումի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «#Մենք միասին ենք» միջազգային մրցանակի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը: Արշավին 3 անվանակարգերում կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք. «Էկոլոգիա և կայուն զարգացում», «Բժշկություն և առողջ ապրելակերպ»,

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Սոչիում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հուլիսի 25-ին ելույթ կունենա Սոչիի գիտության և արվեստի «Սիրիուս» կենտրոնում։ Համերգը կկայանա Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում։ Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի Վալսը «Դիմակահանդես»

Ազատ ոճային ըմբիշները 4 մեդալ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հուլիսի 20-24-ն անցկացվող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող մասնակցություն է ունեցել Հայաստանի ազատ ոճի հավաքականը: Հավաքականի կազմում ընդգրկված 4 ըմբիշներն էլ դարձել են մեդալակիրներ: Մրցաշարի հաղթողի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճել է 70 կգ քաշային Արման Անդրեասյանը:

Զվարթնոցում անցկացվել է «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» խորագրով ցուցահանդես-համերգը։ Միջոցառման կազմակերպիչներն էին «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ները։ Ներկայացվել է «Գնդեվանքի գանձերը» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Գնդեվանքի վանական համալիրի կրթամշակութային,

Տրվում է պետական աջակցություն՝ խթանելու սոցիալական ձեռներեցությունը երիտասարդության շրջանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոն» ՍՊԸ-ն իրականացնում է «Դու՝ սոցիալական ձեռներեց» դասընթացների և խորհրդատվության ծրագիրը: Նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցությունը երիտասարդության շրջանում: Շուրջ 170 դիմորդներից ընդունելության և հարցազրույցի փուլը հաղթահարել

Արթուր Դավթյանի անվամբ նոր տարր է անվանվել մարմնամարզությունում

Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվել է ևս մեկ տարրով: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում հայ մարմնամարզիկ, Տոկիոյի 2021 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն այսօր արդեն պաշտոնապես

Ավարտվել է Պենդերեցկու անվան փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը Երևանում անցկացրել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը: Փառատոնն ամփոփվել է համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներով։ «Աղոթքներ» խորագիրը