Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվել է ևս մեկ տարրով:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում հայ մարմնամարզիկ, Տոկիոյի 2021 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն այսօր արդեն պաշտոնապես անվանվել է նրա անվամբ՝ Դավթյան:

Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն նաև Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ) և Հուրի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ):

Արթուր Դավթյանը 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն է, Տոկիոյի 2021 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ:

Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը վերջերս դարձել էին աշխարհի բացարձակ գավաթակիրներ:

Հայ մարմնամարզիկները, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին, կարողացել են նվաճել բացարձակ հաղթողի կոչումը:

Արթուր Դավթյանն աշխարհի բացարձակ գավաթակիր է դարձել հենացատկ վարժությունում: Նա վաստակել է 90 միավոր և նվաճել այդ մրցաձևի գավաթը՝ 10 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող ուկրաինացի մարզիկին: