Լուրեր
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադարձել է 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով

«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին, որը Սերբիայում մասնակցում էր աշխարհի առաջնությանը: Աշխարհի արդեն քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին և հավաքականի մյուս անդամներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել են Ղազախստանի և Ուզբեկստանի երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչները

Սեպտեմբերի 11-18-ը Ղազախստանից և Ուզբեկստանից Երևան են ժամանել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Կենտրոնական Ասիայի երիտասարդական առաջնորդության ակադեմիայի 10 շրջանավարտներ: Շրջանավարտներին, որոնց ուղեկցել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը, ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել են Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական

Մեկնարկում է կոմպոզիտորների միության հոբելյանական փառատոնի  աշնանային շրջանը   

Սեպտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի աշնանային շրջանի առաջին համերգը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնը մեկնարկել

Մեկնարկում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության դիմում-հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդության բյուջետային ծրագրի շրջանակում («1115․Երիտասարդության ծրագիր») ընդունում է հայտեր «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար: Դասընթացը նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետների, երիտասարդների հետ գործնականում աշխատողների և բոլոր նրանց համար, որոնց աշխատանքն

Հանդիսավոր միջոցառմամբ նշվել է Կամերային թատրոնի հիմնադրումը

Կամերային թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված թատրոնի կազմավորման 50 և պետական կագավիճակ ստանալու 40-ամյակներին: Միջոցառմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել էր 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ից՝ թատրոնի պաշտոնական հիմնադրման օրվանից:

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Թանգարանների միջազգային խորհրդի 26-րդ վեհաժողովին

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում օգոստոսի 20-28-ը «Թանգարանների ուժը» խորագրի ներքո անցկացվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) 26-րդ վեհաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի պատվիրակության անդամներին՝ քննարկելու

«Լավագույնը՝ պատմության մեջ». ամփոփվել է գիտության և արվեստի «STARMUS VI» միջազգային փառատոնը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ամփոփվել է գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնը, որը միավորել էր աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին և նպատակ ուներ ոգեշնչելու ու կրթելու տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին: Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա

Կայացել է «Կողք կողքի» փառատոնի փակման գալա համերգը

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի փակման գալա համերգը՝ անվանի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն․ Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել, Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 7:1 հաշվով առավելության հասնելով սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։ Մինչ այդ Ամոյանը երկու սփոփիչ գոտեմարտ է անցկացրել, որտեղ նախ