Լուրեր
Ի գիտություն. կամավոր ատեստավորման արդյունքները բողոքարկումն իրականացվում է էլեկտոնային եղանակով

Կամավոր ատեստավորման արդյունքները մասնակիցը կարող է բողոքարկել էլեկտրոնային թեստավորման արդյունքների ամփոփաթերթը ստանալուց, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքում արդյունքների հրապարակումից հետո՝ հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ կեսգիշերից սկսած՝ 24 ժամվա ընթացքում: Ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը

Մեդիագրագիտությունը կարևոր է՝ սկսած նախադպրոցական տարիքից. միջոցառում ՀՊՄՀ-ում

«Մեդիագրագիտության շաբաթ» նախաձեռնության շրջանակում Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել «Մեդիակրթությունը նախադպրոցական մանկավարժության ոլորտում» միջոցառումը: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել

«Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիրը կշարունակվի ֆինանսավորվել համալիր ստուգումից հետո». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնել է՝ ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիրը չի չեղարկվել. այն կշարունակվի ֆինանսավորվել համալիր ստուգում իրականացնելուց հետո: «Համակարգը կարող է արդյունավետ և նպատակային լինել, եթե դրա բոլոր մասնակիցներն

«Ժամանակին դպրոց հաճախելը երեխայի զարգացման և կրթության իրավունքի կարևոր պայման է». Ժաննա Անդրեասյան

Ժամանակին դպրոց հաճախելը երեխայի զարգացման և կրթության իրավունքի ապահովման առանցքային նախապայման է։ Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Արձագանքելով պատգամավորի հարցին՝ նախարարը նշել է, որ ոլորտի օրենսդրությամբ սահմանված

Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն

Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում բացվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն և ձևավորվել է հայագիտական կենտրոնի խորհուրդ՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նշյալ համալսարանի միջև 2025 թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի: Բացման արարողությանը, ի թիվս

Քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության հետ կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բահրամ Թահերիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը։

Գիտական 17 նախագիծ պետության կողմից կֆինանսավորվի

Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Փորձարարական մշակումների նախագծեր (Experimental Development Projects) 2025» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 17 նախագիծ: Մրցույթի նպատակն է աջակցել նոր տեխնոլոգիաների մշակմանը, արտադրության մեջ գիտական

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան նոյեմբերի 19-ին,