ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել մանկավարժների հետ՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ուսուցման գործընթացի կազմակերպմանը և ուսումնական նյութերին վերաբերող հարցերի։
Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT: